Կարևոր իրադարձություններ

Եթե Թուրքիան ընտրի լարվածության ճանապարհը, ապա պատասխանը կստանա. Հունաստանի վարչապետ

08 Հուլիս, 2021 20:05
Եթե Թուրքիան ընտրի լարվածության ճանապարհը, ապա պատասխանը կստանա. Հունաստանի վարչապետ

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հունական  «Kathimerini» թերթին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպման մասին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Միցոտակիսը հույս է հայտնել, որ այդ հանդիպումից հետո երկկողմ հարաբերությունների տեսանկյունից 2021-ի ամառը ավելի հանգիստ կանցնի 2020-ի ամառվա համեմատ: Նա միաժամանակ նշել է, որ այդ հանդիպմաը Թուրքիայի հետ առկա խնդիրների պատճառները չեն հաղթահարվել:

«Մենք ասել ենք, որ կողմնակից ենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալուն, և դա 2 երկրների շահերից է բխում: Բայց եթե Թուրքիան ընտրի իրավիճակը լարելու ճանապարհը, ապա պատասխանը կստանա, դա կունենա իր հետևանքները: Հունաստանը թույլ չի տա, որ միգրանտների խնդիրը զենքի վերածվի (Թուրքիայի կողմից-խմբ.) և կրկնվեն 2020-ի մարտի դեպքերը»,- ասել է Հունաստանի վարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին