Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն համատեղ ֆիլմարտադրության նպատակով

08 Հուլիս, 2021 19:55
Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն համատեղ ֆիլմարտադրության նպատակով

Հուլիսի 7-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց «Ֆարաբի» կինոյի հիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշին: Այս մասին տեղեկանում են Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից։

Դեսպան Թումանյանը, խոսելով երկու երկրների մշակութային ամուր կապերի մասին, ընդգծեց կինոյի ոլորտում համագործակցության կարևորությունը՝ ազգային ֆիլմերի ցուցադրության, համատեղ ֆիլմարտադրության, փառատոններին մասնակցության և այլ աշխատանքների կազմակերպման համատեքստում:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին կինոյի ոլորտում համագործակցության ուղղությամբ կատարված մեծ աշխատանքի կապակցությամբ՝ առանձնացնելով Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Ֆարաբի» հիմնադրամի, «Ոսկե ծիրան» և «Ֆաջր» փառատոնների, ինչպես նաև այլ կառույցների արդյունավետ համագործակցությունը:

Անդրադարձ եղավ ընթացիկ տարում տեղի ունենալիք կինոփառատոններին (Երևանում՝ «Ոսկե ծիրան», Սպահանում՝ «Մանկապատանեկան ֆիլմերի 34-րդ միջազգային փառատոն») փոխադարձ մասնակցության հնարավորությանը:

Զրույցի ընթացքում քննարկվեց նաև իրանահայության ունեցած էական դերն իրանական կինոյում՝ կարևորելով այդ ուղղությամբ գնահատանքի միջոցառումների կազմակերպումը:

 

Լրահոս

Դիտել ավելին