Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    490

  • EUR

    571
    585

  • RUB

    6,53
    6,77

Կարևոր իրադարձություններ

 

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունից դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 13.77 %-ը. ԿԳՄՍ նախարարություն

08 Հուլիս, 2021 19:37
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունից դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 13.77 %-ը. ԿԳՄՍ նախարարություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Որոշ ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում այսօր տեղեկատվություն է տարածվել առ այն, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքում դիմորդների շուրջ 50 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը:

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ քննությունների հիմնական փուլում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 4005 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 519 դիմորդ կամ մասնակիցների 13%-ը:

Միասնական քննությունների երկրորդ փուլում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 98 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 46 դիմորդ կամ մասնակիցների 46.9%-ը:

Վերոնշյալից պարզ է դառնում, որ հիմնական և երկրորդ փուլերի արդյունքում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննություններին մասնակցել է 4103 դիմորդ: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 565 դիմորդ կամ մասնակիցների 13.77 %-ը:

ԶԼՄ-ների մեր գործընկերներին հորդորում ենք միասնական քննությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել լիարժեք և ամբողջական՝ զերծ մնալով անհարկի շահարկումներից: Միաժամանակ հայտնում ենք, որ #ԿԳՄՍ նախարարությունը մտահոգիչ է համարում անբավարար միավորների արձանագրված ցուցանիշները: Այդ նպատակով նախարարությունն իրականացնում է մի շարք բովանդակային բարեփոխումներ, որոնց առաջնային նպատակը կրթության որակի բարելավումն է»:

Լրահոս

Դիտել ավելին