Կարևոր իրադարձություններ

Սարալանջը ոռոգելու համար տեղադրված 2 նոր պոմպերը գործարկվել են

08 Հուլիս, 2021 19:04
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Սարալանջը ոռոգելու համար տեղադրված 2 նոր պոմպերը գործարկվել են

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սարալանջը ոռոգելու համար տեղադրված 2 նոր պոմպերը գործարկվել են:

Սա նշանակում է, որ քաղաքի կենտրոնը հյուսիսից պսակող լանջը՝ «Հաղթանակ» զբոսայգուց մինչեւ Մյասնիկյան պողոտա, կանաչապատելու մեր ծրագրի իրագործմանն ընդառաջ խոշոր քայլ արվեց:

Բացի դրանից, քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և «Հաղթանակ» զբոսայգու վարձակալի միջոցներով զբոսայգու լիճը սնուցող խցանված ջրատարը մաքրվել և բացվել է, լիճը լցվել է մաքուր ջրով»:

 

Լրահոս

Դիտել ավելին