Կարևոր իրադարձություններ

ԲԴԽ-ն բավարարել է Ռուստամ Բադասյանի միջնորդությունը

08 Հուլիս, 2021 18:47
ԲԴԽ-ն բավարարել է Ռուստամ Բադասյանի միջնորդությունը

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը՝ նախագահությամբ Գագիկ Ջհանգիրյանի, բավարարել է  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը։

Դատավոր Գրիգորյանին նկատողություն է հայտարարվել։ ԲԴԽ անդամներ Մեսրոպ Մակյանը և Սերգեյ Չիչոյանը դեմ են եղել կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությանը:

Վարդան Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։ Եվս երկու միջնորդություն, որը ներկայացրել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ ԲԴԽ անդամներ Վիգեն Քոչարյանին և Անի Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, կարճվել է:

 

Լրահոս

Դիտել ավելին