Կարևոր իրադարձություններ

4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք

08 Հուլիս, 2021 18:14
4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք

Զինծառայողների՝ հաստիքային զենքերի կիրառման գիտելիքները կատարելագործելու և հրաձգության հմտություններն ամրապնդելու նպատակով հուլիսի 8-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունք: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Զինծառայողները հանձնել են ստուգարքներ հրաձգային վարժությունների իմացությունից, տարբեր զինատեսակներից խոցել թիրախներ և գրանցել բարձր արդյունքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին