Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Հայտնի է՝ ԿԸՀ-ից ովքեր կմասնակցեն ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով նիստին

08 Հուլիս, 2021 17:18
Հայտնի է՝ ԿԸՀ-ից ովքեր կմասնակցեն ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով նիստին

Սահմանադրական դատարանում «Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Հայոց հայրենիք» կուսակցության, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի կողմից ԿԸՀ դիմումներ են ներկայացվել, որոնցով վիճարկում են 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները:

Ըստ որոշման նախագծի՝ առաջարկվում էր լիազորել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին և ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանին՝ ՍԴ-ում մասնակցելու 4 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա 2021 թվականի հունիսի 27-ի, ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 184Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ գործերի դատաքննությանը:

Հանձնաժողովի արտահերթ նիստում նախագիծն ընդունվեց:

Լրահոս

Դիտել ավելին