Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

08 Հուլիս, 2021 17:13
ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021թ․ 2-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:  Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ-ը։

Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն իրականացնող  110 հարկ վճարողների մոտ 2021թ․ 2-րդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է աշխատողի չձևակերպման 24 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 91 դեպք: Իսկ խոշոր՝ 2019 թվականի արդյունքներով 400.0 միլիոն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած 64 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 14 և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 57 դեպք: 

Նշենք, որ Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը կառավարվում է Ռիսկերի խորհրդի կողմից: 

Աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման վերաբերյալ տեղեկատվությունը՝ այստեղ

Լրահոս

Դիտել ավելին