Կարևոր իրադարձություններ

Ստեղծվել է ԱՀ նախագահի աշխատակազմի «Թվայնացման գործակալություն» ստորաբաժանումը

08 Հուլիս, 2021 17:47
Ստեղծվել է ԱՀ նախագահի աշխատակազմի «Թվայնացման գործակալություն» ստորաբաժանումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի և տնտեսության թվայնացումն ու թվային հմտությունների զարգացումը խթանելու նպատակով ստեղծվել է Թվայնացման խորհուրդ։ Նախագահի հրամանագրով հաստատվել է նաև Թվայնացման խորհրդի աշխատակարգն ու անհատական կազմը՝ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ։

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` ստեղծվել է ԱՀ նախագահի աշխատակազմի «Թվայնացման գործակալություն» առանձնացված ստորաբաժանումը, որի ղեկավար է նշանակվել Արսեն Եղիյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին