Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

ԿԸՀ-ն 7-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորական մանդատ տրամադրեց Արա Մելիքջանյանին

08 Հուլիս, 2021 16:25
ԿԸՀ-ն 7-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորական մանդատ տրամադրեց Արա Մելիքջանյանին

Հ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 7-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորական լիազորությունները դադարած Լուսինե Եգանյանի մանդատը տրամադրեց «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արա Մելիքջանյանին:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԸՀ արձանագրությունը կազմվեց և ստորագրվեց հուլիսի 8-ի արտահերթ նիստում:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ստացվել է ԱԺ նախագահի կողմից կազմված արձանագրությունը, որով, հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջներով, դադարեցված են համարվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական  ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Լուսինե Եգանյանի պատգամավորական լիազորությունները:

Հետևաբար, առաջնորդվելով Ընտրական օրենսգրքի պահանջներով՝ պատրաստվել էր ԿԸՀ արձանագրություն, որով արձանագրվում է, որ ԱԺ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորի մանդատը տրվում է դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասին հերթական հաջորդ թեկնածու Արա Ռոմիկի Մելիքջանյանին:

Լուսինե Եգանյանը պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում էր ներկայացրել ԿԸՀ-ի կողմից այն ստանալու 8-րդ օրը՝ հունիսի 25-ին: Նա ԱԺ-ում փոխարինելու էր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և պատգամավորական լիազորությունները վաղաժամ դադարած Համազասպ Դանիելյանին: 

7-րդ գումարման ԱԺ-ն լուծարվել է, սակայն կատարում է լիազորությունները մինչև 8-րդ գումարման խորհրդարանի ձևավորումը:

Լրահոս

Դիտել ավելին