Կարևոր իրադարձություններ

Ավանեսյանը՝ «Աստրազենեկա» պատվաստանյութի հավաստագիրը ԵՄ-ի կողմից չընդունվելու լուրերի մասին

08 Հուլիս, 2021 15:05
Ավանեսյանը՝ «Աստրազենեկա» պատվաստանյութի հավաստագիրը ԵՄ-ի կողմից չընդունվելու լուրերի մասին

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց «Աստրազենեկա» պատվաստանյութի հավաստագիրը ԵՄ-ի կողմից չընդունվելու մասին լուրերը:

«Չգիտեմ՝ ինչու այսպիսի կեղծ լուրեր տարածվեցին, թե կա ինչ-որ «Աստրազենեկա», որն ընդունելի է, կա ինչ-որ մեկը, որն ընդունելի չէ։ Ես խնդրում եմ նման ապատեղեկատվություն չտարածել։ Հայաստանում օգտագործվում է «Աստրազենեկա» ընկերության արտադրանքը, որն ընդունելի է ԵՄ երկրների համար։ Մեր երկրում այժմ օգտագործվում է ԵՄ տարածքում արտադրված «Աստրազենեկա» պատվաստանյութը»,- ասաց Ավանեսյանը:

Նրա հավելեց, որ աշխարհի երկրների միջև այս պահին ընթանում է միմյանց հավելվածների փոխճանաչման գործընթաց։

 

Լրահոս

Դիտել ավելին