Կարևոր իրադարձություններ

Սեբաստիայի փողոցում մեքենաներ են բախվել

08 Հուլիս, 2021 15:32
Սեբաստիայի փողոցում մեքենաներ են բախվել

Հուլիսի 8-ին՝ ժամը 11։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 26 շենքի դիմաց բախվել են «Opel Vectra» (վարորդ` Ս. Մ․, ծնված 1964 թ․) և «Opel Zafira» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Կ․-ին (ծնված 1972 թ.) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

Լրահոս

Դիտել ավելին