Կարևոր իրադարձություններ

Ընտրություններն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա. Ռուստամ Բադասյան

08 Հուլիս, 2021 14:25
Ընտրություններն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա. Ռուստամ Բադասյան

Ընտրություններն անվավեր ճանաչելու որևէ հիմք չկա: Այս մասին այսօր`հուլիսի 8-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը` խոսելով Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ միավորված դիմումի քննության մասին:

Բադասյանը նաև նշել է , որ ինքը ՍԴ-ում լինելու է ՔՊ ներկայացուցիչներից մեկը: 

«Մի պարզ վարժություն կարող ենք անել, բացել ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի եզրակացությունը, կարդալ, թե այնտեղ ինչ գնահատական է տրվել ընտրություններին ու համեմատել, օրինակ, 2017 թվականի կամ դրանից առաջ տեղի ունեցած ընտրությունների գնահատականների հետ։ Այնտեղ կտեսնեք, թե ինչ էական տարբերություններ կան: Վերջին ընտրությունները եղել են ժողովրդավարության լավագույն չափանիշներին համապատասխանող: Անցել են արդար մրցապայքարում, բոլորն ունեցել են հնարավորություններ: Օրինակ՝ 2017-ի ընտրությունների գնահատականներում խոսվում է վարչական ռեսուրսի չարաշահման, ընտրություններին կողմնակի ազդեցությունների, այդ թվում ընտրատեղամասերում, մասին: Այս ընտրությունների նախնական գնահատականներում այդպիսի գնահատականներ չկան: Հակառակը, կան շատ դրական շեշտադրումներ: Կարծում եմ՝ այս ընտրությունների կապակցությամբ պետք է բոլորս իրար շնորհավորենք, որովհետեւ սա իշխանության ձեռքբերումը չի, ընդդիմության ձեռբերումը չի, սա բոլոր քաղաքացիների ձեռքբերումն է»,-ասաց Բադասյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին