Կարևոր իրադարձություններ

Հայտնի է՝ ով է նոր պարեկային ծառայության պետը (լուսանկար)

08 Հուլիս, 2021 13:12
Հայտնի է՝ ով է նոր պարեկային ծառայության պետը (լուսանկար)

Երեկվանից Երևանի փողոցներում ծառայություն են իրականացնում պարեկային ոստիկանները։ Հայտնի է՝ ով է պարեկային ոստիկանության պետը:

Նրա կենսագրությունը՝ ստորև.

Արթուր Գառնիկի Ումրշատյան

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ 07.07.2021թ.

Ծնվել է 1980թ. փետրվարի 21-ին, Արարատի մարզի Նոր կյանք գյուղում: 2001թ. ավարտել է պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը և ծառայության անցել ՀՀ ՊՆ համակարգում՝ զբաղեցնելով դասակի հրամանատարի, ապա Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի համազորային ֆակուլտետի դասախոսի պաշտոնները:


ՀՀ ոստիկանության համակարգ է տեղափոխվել 2008 թ. նոյեմբերից և նշանակվել ոստիկանության զորքերի օպերատիվ հրաձգային գնդի (թիվ 1032 զորամաս) հրաձգային գումարտակի հրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին, ապա՝ 2009-2012 թթ.՝ ՀՀ ոստիկանության զորքերի օպերատիվ հրաձգային գնդի (թիվ 1032 զորամաս) մոտոհրաձգային գումարտակի հրամանատար: 2012-2014 թթ.՝ ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (թիվ 1032 զորամաս) հրամանատարի տեղակալ, հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ, 14.03.2014 թ. արձակվել է զինվորական ծառայությունից՝ իր զեկուցագրի համաձայն: 2018-2019 թթ.՝ ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (թիվ 1032 զորամաս) հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ: 2019-2021 թթ.՝ ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (թիվ 1032 զորամաս) հրամանատար, 07.07.2021 թ.՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ:

Պարգևատրվել է մի շարք գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

Լրահոս

Դիտել ավելին