Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Արամ Ա-ն և Աֆրամ Բ-ն հանդիպել են․ անդրադարձել են հայ եւ ասորի եկեղեցիների կապին

08 Հուլիս, 2021 12:49
Արամ Ա-ն և Աֆրամ Բ-ն հանդիպել են․ անդրադարձել են հայ եւ ասորի եկեղեցիների կապին

Չորեքշաբթի, 7 Յուլիս 2021-ի երեկոյեան, Աթշանէի (Լիբանան) ասորի ուղղափառ եկեղեցւոյ Պատրիարքարանին մէջ հանդիպում մը տեղի ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. եւ Ն.Ս. Աֆրամ Բ. հոգեւոր պետերուն միջեւ։ Հանդիպումին ներկայ էին երկու եկեղեցիները ներկայացնող եպիսկոպոսներ ու հոգեւոր հայրեր։ Այս մասին տեղեկացնում է Կիլիկիայի կաթողիկոսության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքին թէ՛ Վեհափառ Հայրապետը եւ թէ Պատրիարքը անդրադարձան հայ եւ ասորի եկեղեցիներու ու ժողովուրդներու միջեւ գոյութիւն ունեցող պատմական յարաբերութեան եւ հասարակաց սկզբունքներուն ու արժէքներուն՝ դաւանակաբանական, մշակութային, միջ-եկեղեցական եւ միջ-կրօնական մարզերէն ներս։ Շեշտուեցաւ, թէ երկու ժողովուրդները զոհը դարձած են ցեղասպանութեան եւ, հետեւաբար, սերտ գործակցութեամբ պէտք է շարունակեն իրենց արդար պահանջքը։ Այս առիթով նաեւ ընդգծուեցաւ երկու եկեղեցիներուն միջ-եկեղեցական գործակցութիւնը աւելի ամրացնելու հրամայականը՝ տեղական, շրջանային ու միջազգային մակարդակներու վրայ։

Լրահոս

Դիտել ավելին