Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հուլիսի 7-ին կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ավելի քան 5 հազար քաղաքացի․ Ավանեսյան

08 Հուլիս, 2021 12:06
Հայաստանում հուլիսի 7-ին կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ավելի քան 5 հազար քաղաքացի․ Ավանեսյան

Կառավարության նիստում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց կորոնավիրուսի հիվանդացության ցուցանիշները: Նա հայտնեց, որ երեկ իրականացվել է 5093 թեստավորում, գրանցվել է 186 նոր դեպք։

«Մենք նկատում ենք թվերի մի փոքր աճ, ինչը մեզ ևս մեկ անգամ կարմիր լույսով զգուշացնում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել պատվաստումների գործընթացն արագացնելու վերաբերյալ։ Այսօրվա դրությամբ իրականացվել է 97 711 պատվաստում: Երեկ ունեցել ենք 5416 պատվաստում, որը բավական լավ ցուցանիշ է, և մենք այդ աճի տեմպը պետք է պահպանենք: Եթե 2-3 շաբաթ առաջ մինչև 2000 պատվաստում էինք իրականացնում, ապա արդեն իսկ նկատելի է աճի տեմպը»,- ասաց Ավանեսյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին