Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    487
    497

  • EUR

    578
    594

  • RUB

    6,66
    6,9

Կարևոր իրադարձություններ

 

Դատավորների թվաքանակը կավելանա 20-ով. Կառավարությունը հավանություն տվեց նախագծին

08 Հուլիս, 2021 11:47
Դատավորների թվաքանակը կավելանա 20-ով. Կառավարությունը հավանություն տվեց նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների և վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ ԲԴԽ առաջարկությանը:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ ԲԴԽ-ն դիմել է առանձին դատարանների դատավորների թվակազմը 20-ով ավելացնելու գործընթաց նախաձեռնելու համար:

«Նախատեսվում է  քրեական մասնագիտացման 17 դատավոր ավելացնել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում՝ Երևանում և մարզերում, իսկ 3 դատավոր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում»,- նշեց Բադասյանը։

«Հույս ունենք, որ այս լրացումներով, համալրումներով մենք կուժեղացնենք դատական համակարգում առկա լավագույն փորձը, և մյուս կողմից թարմ հայացք, թարմ ուժեր կներգրավենք դատական համակարգ՝ ստանալու մեր երազանքների դատական համակարգը, որի որոշումները հենց իրենց բնույթով ու էությամբ կհամարվեն արդարության և արդարադատության մարմնավորում»,- հավելեց Փաշինյանը:

Լրահոս

Դիտել ավելին