Կարևոր իրադարձություններ

Արմեն Չարչյանը կմնա կալանավորված

08 Հուլիս, 2021 11:15
Արմեն Չարչյանը կմնա կալանավորված

«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը կմնա կալանավորված։   

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց պաշտպանների բողոքը՝ անփոփոխ թողնելով Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին