Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    556,5
    570,5

  • RUB

    6,47
    6,71

Կարևոր իրադարձություններ

 

Վիճաբանության ժամանակ մորը դանակահարած անձը բերման է ենթարկվել

08 Հուլիս, 2021 11:06
Վիճաբանության ժամանակ մորը դանակահարած անձը բերման է ենթարկվել

Հուլիսի 7-ին, ժամը 08.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել դանակահարված կնոջ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վիճաբանության ժամանակ 67-ամյա կնոջը դանակահարել է որդին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանության պարեկային ծառայության և Չարբախի բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ 35-ամյա որդին Տերյան փողոցում հայտնաբերվել և, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Չարբախի բաժանմունք:

Նա ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

`

Լրահոս

Դիտել ավելին