Կարևոր իրադարձություններ

Համատիրությունների աշխատանքում լուրջ փոփոխություն կարվի. որոշում է կայացվել. «Ժողովուրդ»

08 Հուլիս, 2021 08:49
Համատիրությունների աշխատանքում լուրջ փոփոխություն կարվի. որոշում է կայացվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում  է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում համատիրությունների գործունեությունը կվերահսկվի, իսկ վերահսկող մարմինը լիազորված է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին: Այսպիսով, եթե համատիրությունը հաշվետվությունը թերի է հրապարակել կամ օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չի հրապարակել, ապա նախազգուշացում կտրվի:

Եթե այդ խախտումը չվերացվի, ապա համատիրության պաշտոնատար անձը կտուգանվի 50.000 դրամով: Իսկ, ահա, համատիրության կողմից կանոնադրության նպատակներին անհամապատասխան գործունեության իրականացման համար տուգանքի չափը կկազմի 200.000 դրամ:

Ի դեպ, լիազոր մարմինը՝ ՊԵԿ-ը, իրավունք է ունենալու կասեցնել համատիրության կառավարչի գործունեությունը, եթե նա խախտել է օրենքը: Նշենք, որ Հայաստանի տարածքում գործում են շուրջ 450 համատիրություններ, բայց մինչ այս նրանց նկատմամբ վերահսկողություն սահմանված չէր: Նրանք համարվում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ ինքնակազմակերպված քաղաքացիական օղակներ: Հիմա անկախ այդ կառույցները եւս կլինեն վերահսկելի: Հավելենք, որ նախագծի հեղինակը Պետական եկամուտների կոմիտեն է»։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին