Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Ինչու Փաշինյան-Պուտին հանդիպումը կայացավ ընտրություններից հետո. «Ժողովուրդ»

08 Հուլիս, 2021 08:20
Ինչու Փաշինյան-Պուտին հանդիպումը կայացավ ընտրություններից հետո. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի է ունենում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։

«Կարգավորման գործընթացը բավականին ծավալուն է, քանի որ դրան մաս են կազմում ապաշրջափակման բանակցությունները, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը. Հայաստանն ու Ռուսաստանը կարիք ունեին քննարկել այն բոլոր հարցերը, որոնք այս կամ այն կերպ վերաբերում են տարածաշրջանին»,- նշեց նա։

Նա ընդգծեց, թե նման հանդիպումները կարեւոր են ապաշրջափակման համար, եւ քննարկման առաջնահերթ հարցեր են եղել՝ հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, ապաշրջափակումը ու խաղաղության հաստատումը։

Հավելենք, որ Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման աշխատանքներն արդեն մեկնարկում են։ Ինքնիշխանության ու ՀՀ-ում ՌԴ ազդեցության նվազեցման մասին ամենաբարձր գոռացող հեղափոխական իշխանությունը դարձել է ամենառուսահպատակը: ՌԴ-ն է թելադրում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ու մեր երկրի անվտանգային օրակարգը: Փոխարենը ՀՀ-ն հայտարարում է հայկական բանակի թվակազմի փոքրացման մասին»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին