Կարևոր իրադարձություններ

Մայիսին կատարված մեքենայի գողությունը բացահայտվել է

07 Հուլիս, 2021 23:17
Մայիսին կատարված մեքենայի գողությունը բացահայտվել է

Մայիսի 7-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ մայիսի 6-ի ժամը 15.00-ից մայիսի 7-ի ժամը 09.20-ն ընկած ժամանակահատվածում փախցրել են Ազատության պողոտայում կայանված «ZAZ 968M» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Հուլիսի 6-ին Կոտայքի մարզի 34-ամյա բնակիչը Խորենացու փողոցից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին