Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Ստրասբուրգի քաղաքային խորհրդին՝ պատերազմից տուժածներին տրամադրված օգնության համար

07 Հուլիս, 2021 22:51
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Ստրասբուրգի քաղաքային խորհրդին՝ պատերազմից տուժածներին տրամադրված օգնության համար
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանն աշխատանքային այցով գտնվում էր Ստրասբուրգ քաղաքում։ Այցի ընթացքում դեսպանը Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի հետ միասին հանդիպում է ունեցել Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի հետ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ստրասբուրգի քաղաքային իշխանությունների հետ համագործակցությունը սերտացնելու և խորացնելու հնարավորությունները։ Դեսպան Տոլմաջյանը, ի դեմս Ժան Բարսեղյանի, շնորհակալություն է հայտնել Ստրասբուրգի քաղաքային խորհրդին՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած հայ քաղաքացիներին տրամադրված հումանիտար օգնության համար:
Այցի ընթացքում Հասմիկ Տոլմաջյանը և Պարույր Հովհաննիսյանը հանդիպել են նաև Գրանդ-Էստ շրջանի և Բա-Ռեն դեպարատամենտի պրեֆեկտ Ժոզիան Շըվալիեին։ Երկուստեք ընդգծվել է Ստրասբուրգի և Գրանդ-Էստ շրջանի հետ համագործակցության սերտացման կարևորությունը։
 
Դեսպանը ներկայացրել է Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի առաջ բերած աշխարհաքաղաքական և հումանիտար բարդ մարտահրավերները։
 
Այցի շրջանակներում տեղի է ունեցել նաև հանդիպում Ստրասբուրգի և Գրանդ-Էստ շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
 
 

Լրահոս

Դիտել ավելին