Ցավոք, դեռևս ամբողջությամբ լուծված չէ ռազմագերիների հարցը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Բարեբախտաբար, այստեղ ևս լավ նորություններ կան, քանի որ մի քանի օր առաջ 15 ռազմագերիներ վերադարձվեցին հայրենիք: Ցանկանում եմ ընդգծել այստեղ Ձեր անձնական դերակատարումը և շնորհակալություն հայտնել Ձեզ»,- նշեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ՝ հունիսի 24-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում իրենք խոսել էին այս թեմայի շուրջ, ինչից հետո էլ տեղ էր ունեցել հայ ռազմագերիների վերադարձը: