Կարևոր իրադարձություններ

Շատ կարևոր է ունենալ ժողովրդի վստահությունը, և Դուք այն ունեք. դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները. Պուտինը՝ Փաշինյանին

07 Հուլիս, 2021 20:57
Շատ կարևոր է ունենալ ժողովրդի վստահությունը, և Դուք այն ունեք. դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները. Պուտինը՝ Փաշինյանին

ՌԴնախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շնորհավորեց նրան արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

«Կարծում եմ՝ դա կարևոր է բոլորի, նախ և առաջ Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ հաշվի առնելով այն սուր ու զգայուն հարցերը, որոնք պետք է լուծել, իսկ դրանք լուծել հնարավոր է միայն արդյունավետ աշխատանք ապահովելու միջոցով: Շատ կարևոր է ունենալ ժողովրդի վստահությունը, և Դուք այն ունեք: Դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները: Իրականում դա ամենակարևորն է: Երկրի համար նման դժվարին պահերին դա ամենակարևոր պայմանն է հետագա զարգացման: Ուստի անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ դրա առթիվ»,- ասաց Պուտինը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին