Կարևոր իրադարձություններ

Տաջիկստանը ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել

07 Հուլիս, 2021 20:18
Տաջիկստանը ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել

Տաջիկստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրներից օգնություն է խնդրել Աֆղանստանից եկող մարտահրավերներին դիմագրավելու հարցում: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ-ում Տաջիկստանի մշտական ներկայացուցիչ Հասան Սուլթանովը:

«Տաջիկստանը, որպես Աֆղանստանի հետ ամենաերկար սահմանն ունեցող երկիր, ձեռնարկում է հնարավոր միջոցները իրադրությունը պահպանելու, այդ երկրից եկող սպառնալիքներին ու մարտահրավերներին դիմակայելու համար: Սակայն հաշվի առնելով իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև այն, որ Աֆղանստանի հետ սահմանի առանձին հատվածներ դժվար հասանելի լեռնային տեղանքներում, բարդ է դառնում միայնակ հաղթահարելն այս խնդիրը»,- ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստին ասել է Սուլթանովը:

Նրա գնահատմամբ՝ ստեղծված պայմանները պահանջում են «ադեկվատ արձագանք ՀԱՊԿ շրջանակում, այդ թվում և հարավային սահմանները պաշտպանելու ներուժն ուժեղացնելու միջոցառումների ընդունում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին