Կարևոր իրադարձություններ

Եվրասիական զարգացման բանկը կանխատեսել է Հայաստանի ՀՆԱ-ի 4,2 տոկոս աճ

07 Հուլիս, 2021 18:43
Եվրասիական զարգացման բանկը կանխատեսել է Հայաստանի ՀՆԱ-ի 4,2 տոկոս աճ

Եվրասիական զարգացման բանկը հրապարակել է 2021 թվականի և միջնաժամկետ հեռանկարում բանկի գործունեության տարածաշրջանի թարմացված մակրոտնտեսական կանխատեսումը: 2021-ի համար Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը բարձրացվել է 4,2 տոկոսով:

Նշվում է, որ Հայաստանի առանցքային առևտրային գործընկեր Ռուսաստանում ավելի ակտիվ տնտեսական վերականգնումը ուժեղ խթան է հաղորդել առաջին կիսամյակում մեր երկրից արտահանման ծավալներին:

Հայաստանում Եվրասիական զարգացման բանկը տարեվերջին ակնկալում է 5.4 տոկոսանոց գնաճ:

 

Լրահոս

Դիտել ավելին