Կարևոր իրադարձություններ

Դեսպան Յուրի Բաբախանյանն իր հավատարմագրերն է հանձնել Հնդկաստանի նախագահին

07 Հուլիս, 2021 18:28
Դեսպան Յուրի Բաբախանյանն իր հավատարմագրերն է հանձնել Հնդկաստանի նախագահին

Հուլիսի 6-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունեցավ Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Յուրի Բաբախանյանի հավատարմագրերի հանձնումը նախագահ Շրի Ռամ Նաթ Կովինդին (Shri Ram Nath Kovind)։  Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեսպան Բաբախանյանն իր ելույթի ընթացքում նշեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր երկու բարեկամ ժողովուրդների միջև հազարամյակների պատմություն ունեցող ավանդական ջերմ կապերը նոր լիցք են ստացել և հայ-հնդկական համագործակցության շրջանակն ընդլայնվում է։ Դեսպանը հավելեց, որ երկկողմ գործակցության ընթացքում, մինչ օրս, բազմաթիվ ձեռքբերումներ են արձանագրվել, մասնավորապես՝ կրթության, առողջապահության, մշակույթի և ռազմատեխնիկական համագործակցության բնագավառներում, սակայն դեռ շատ անելիքներ կան։

Իր հերթին, Հնդկաստանի նախագահը վստահեցրեց, որ հնդկական կողմը կանի առավելագույնը հնագույն ժամանակներից հաստատված երկկողմ ջերմ կապերն ամրապնդելու և խորացնելու համար։ Նախագահ Կովինդը հատուկ շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ հնդիկ ուսանողներին ընդունելու և վերջիններիս որակյալ կրթություն տալու համար։ 

 

Լրահոս

Դիտել ավելին