Կարևոր իրադարձություններ

Արգիշտի Քյարամյանը ԱՀ նախագահի հրամանով պարգևատրվել է Արիության մեդալով

07 Հուլիս, 2021 18:12
Արգիշտի Քյարամյանը ԱՀ նախագահի հրամանով պարգևատրվել է Արիության մեդալով

Քննչական կոմիտեի փոխնախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանով պարգևատրվել է Արիության մեդալով։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020-ի հոկտեմբերի 8-ին ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ 2020-ի դեկտեմբերի 24-ին էլ նա նշանակվեց ՔԿ փոխնախագահի պաշտոնին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին