Կարևոր իրադարձություններ

Երևանի քաղաքապետարանը սկսել է տարհանել ոչ սահմանված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը

07 Հուլիս, 2021 17:10
Երևանի քաղաքապետարանը սկսել է տարհանել ոչ սահմանված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․

Երևանի քաղաքապետարանը սկսել է տարհանել ոչ սահմանաված վայրերում կայանված շրջիկ առևտրի կետերը։ Հիշեցնենք, որ շրջիկ առևտրի համար Երևան քաղաքի ավագանին հատուկ վայրեր է սահմանել, որտեղ գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է գրանցվել arevtur.yerevan.am կայքում։ Կայքում հասանելի է շրջիկ առևտրի մասին ամբողջ տեղեկատվությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին