Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486
    496

  • EUR

    577,5
    591,5

  • RUB

    6,64
    6,88

Կարևոր իրադարձություններ

 

Աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը շարունակվում է

07 Հուլիս, 2021 16:31
Աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը շարունակվում է

Աշխատանքային գրքույկներում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ներառելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է դրանց  թվայնացման գործընթացը։

Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոններ անհրաժեշտ է ներկայացնել  միայն այն աշխատակիցների աշխատանքային գրքույկներն, ովքեր մինչև 2017 թվականի հունվարի 1-ն ունեն աշխատանքային պատմություն, և որոնց աշխատանքային գրքույկները դեռևս թվայնացված չեն:

Արդեն իսկ թվայնացված աշխատանքային գրքույկները տարածքային կենտրոններ կրկին ներկայացնելու անհրաժեշտություն չկա:

Հիշեցնենք, որ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց աշխատանքային գրքույկները տարածքային կենտրոններ պետք է ներկայացնել հետևյալ ժամկետներում`

1) 1000 և ավելի աշխատող ունեցող գործատուները` ծանուցումը ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում,

2) 300-1000 աշխատող ունեցող գործատուները՝  վեց ամսվա ընթացքում,

3) 100-300 աշխատող ունեցող գործատուները՝  ինն ամսվա ընթացքում,

4) 50-100 աշխատող ունեցող գործատուները՝  տասներկու ամսվա ընթացքում,

5) մինչև 50 աշխատող ունեցող գործատուները՝ տասնհինգ ամսվա ընթացքում։

Վերոնշյալ ժամկետներում աշխատանքային գրքույկները չներկայացրած գործատուների վրա տվյալ պարտականությունը կարող է դրվել դատական կարգով:

Մինչ աշխատանքային գրքույկները ՄՍԾ ներկայացնելը, անհրաժեշտ է հայերեն և ռուսերեն լրացված ենթաբաժինների գրառումների վերջին տողի հաջորդ տողում նշել լրացված բոլոր էջերի թիվը, ստորագրել և կնքել երկու ենթաբաժինները (առկայության դեպքում)՝ նշելով աշխատանքային գրքույկը լրացնող անձի զբաղեցրած պաշտոնը, անունը, ազգանունը:

Լրահոս

Դիտել ավելին