Կարևոր իրադարձություններ

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկի լիազորությունները դադարեցվել են

07 Հուլիս, 2021 15:36
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկի լիազորությունները դադարեցվել են

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 1-ին արձանագրություն է ստորագրել՝ ավագանու անդամներից մեկի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

Արձանագրության մեջ ասվում է․

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Օհանյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»։

 

Լրահոս

Դիտել ավելին