Կարևոր իրադարձություններ

Իտալիայի դեսպանը Հայաստանի հետ հակակոռուպցիոն ոլորտում համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել

07 Հուլիս, 2021 15:10
Իտալիայի դեսպանը Հայաստանի հետ հակակոռուպցիոն ոլորտում համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին։

Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին, բարի գալուստ մաղթել Հայաստան և ընդգծել, որ Հայաստանն ու Իտալիան պատմական ամուր կապեր ու տարբեր ոլորտներում հաջող համագործակցության փորձ ունեն։ Այս առումով նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Իտալիայի ներդրումը «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդում» ծրագրում, որով ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանին Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու հարցում։

Դեսպան Դի Ռիզոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հատկապես հակոկոռուպցիոն ոլորտում համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին