Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ՀՅԴ ԳՄ գրասենյակում էր

07 Հուլիս, 2021 15:04
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ՀՅԴ ԳՄ գրասենյակում էր

Այսօր, Սիմոն Վրացյան կենտրոնում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ: Այս մասին հայտնում են ՀՅԴ ԳՄ գրասենյակից։

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Քիմբերլի Զապֆելը, քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը: ՀՅԴ Հայաստանի կառույցը ներկայացրել են ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԳՄ անդամներ՝ Լիլիթ Գալստյանը և Աշոտ Սիմոնյանը: Դեսպան Թրեյսին, ողջունելով ՀՅԴ Հայաստանի Գերադույն մարմնի նոր կազմը, մասնավորապես ընդգծեց իր հետաքրքրությունը հետընտրական իրողություններով պայմանավորված կուսակցության որդեգրած քաղաքական առաջնահերթությունների և ծրագրերի առնչությամբ:

ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ընդհանուր գծերով ներկայացրեց կուսակցության, ինչպես նաև Հայաստան դաշինքի մտահոգություններն ու գնահատականները Հայաստանում ձևավորված քաղաքական մթնոլորտի, նախընտրական խախտումների, կադրային ջարդի և օրենքի կամայամանությունների առնչությամբ: Ի. Սաղաթելյանն ընդծեց նաև, որ ՀՅԴ օրակարգում շարունակում են առաջնահերթություններ մնալ ՀՀ անվտանգային մարտահրավերներն, ինչպես նաև Արցախի հիմնախնդիրը: ՀՅԴ ԳՄ անդամ Լ. Գալստյանը մասնավորապես անդրադարձավ երկրում արձանագրվող ժողովրդավարության հետընթացին, նաև կարևորեց Մինսկի խմբի շրջանակներում Արցախի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի դերակատարությունը:

Դեսպան Լինսին շեշտեց, որ Միացյալ Նահանգները շարունակելու են հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու՝ իրենց հանձնառությանը: Նա նաև հայտնեց, որ մոտիկից հեևելու է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրներին, ինչպես նաև աջակցելու են գերիների վերադարձման աշխատանքներին: Հանդիպման մասնակիցները կարևորեցին փոխադարձ շփումներն ու հետագա համագործակցության հնարավորությունները:

Լրահոս

Դիտել ավելին