Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Կաթողիկոսը ցավակցություններն է հղել Համայն ռուսիո պատրիարքին

07 Հուլիս, 2021 14:54
Կաթողիկոսը ցավակցություններն է հղել Համայն ռուսիո պատրիարքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին՝ հուլիսի 6-ին Կամչատկայում (Ռուսաստանի Դաշնություն) տեղի ունեցած ավիավթարի առիթով։ Այս մասին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Նորին Սրբությունը Ռուսաստանի ողջ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու հարազատներին փոխանցել է Հայոց Եկեղեցու հոգևոր դասի և հայ ժողովրդի վշտակցությունը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայցել է Բարձրյալ Տիրոջը երկնային օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնել ողբերգության հետևանքով զոհվածների հոգիները։

Լրահոս

Դիտել ավելին