Կարևոր իրադարձություններ

Պուտինը և Փաշինյանը որևէ փաստաթուղթ չեն ստորագրելու. Պեսկով

07 Հուլիս, 2021 13:49
Պուտինը և Փաշինյանը որևէ փաստաթուղթ չեն ստորագրելու. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան՝ նշելով, որ նրա հանդիպումը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ տեղի կունենա կեսօրին: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։

«Սա կարևոր է, և, ըստ էության, առաջին արտասահմանյան այցը, որը կատարում է Փաշինյանը՝ խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո, բավականին վստահ, համոզիչ հաղթանակ», - հավելել է նա:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցություններից հետո փաստաթղթեր ստորագրել չի նախատեսվում, դրանք կքննարկեն Ղարաբաղում տիրող իրավիճակը, արդեն տարածաշրջանում գտնվող ռուս զինվորականների տեղակայումը և երկկողմ հարաբերությունները:

 

Լրահոս

Դիտել ավելին