Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը պարգևատրել է պատերազմին մասնակցած ԱԱԾ մի շարք ծառայողների

07 Հուլիս, 2021 12:29
Արայիկ Հարությունյանը պարգևատրել է պատերազմին մասնակցած ԱԱԾ մի շարք ծառայողների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն և պետական բարձր պարգևներ հանձնել 2020թ.-ի աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում առավել աչքի ընկած ծառայողներին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ, չնայած պատերազմի ծանր ելքին, տղաները պատվով են կատարել հայրենիքի պաշտպանության իրենց գործը՝ յուրաքանչյուր հատվածում թշնամու դեմ կռվելով մինչև վերջին փամփուշտը:

«Գլուխ եմ խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակի առջև: Ձեր շնորհիվ այսօր մենք շարունակում ենք մեր հայրենիքի փրկված հատվածում փայփայել հայկականությունն ու անկախ պետականություն ունենալու մեր երազանքը: Համոզված եմ՝ միասին դեռ մեծ ծառայություններ ունենք մատուցելու մեր հայրենիքին ու ժողովրդին»,- ասել է նախագահ Հարությունյանը և ընդգծել՝ քաղաքական օրակարգում խաղաղության պահպանումն է, բայց պետք է ունենանք ուժեղ և մարտունակ զինված ուժեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին