Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել է 90-ամյա կնոջ նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքը

07 Հուլիս, 2021 11:16
Բացահայտվել է 90-ամյա կնոջ նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքը

2021թ. հուլիսի 5-ին Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքի 90-ամյա բնակչուհին հաղորդում է տվել այն մասինոր նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, համագյուղացին տանից իրեն քաշելով հանել է բակհարվածել իրենփորձել է խեղդելորի ժամանակ պոկել է ոսկյա ականջօղերըոսկյա կախազարդը, դանակով վնասել ձեռքը՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործՏարեց կինը ​​ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տուժողի և կասկածյալի հագին դեպքի պահին եղած հագուստները, հարցաքննվել են շուրջ մեկ տասնյակ վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատամանրաթելային, դատահետքաբանական, դատաապրանքագիտական փորձաքննություններ. իրեղեն ապացույցների մի մասը հայտնաբերվել է:

  ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում Վաղաշեն համայնքի բնակիչը ձերբակալվել է՝ տարեց կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով. վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ, սպարտային գլխարկ և բժշկական դիմակ։ 

Նախաքննությունը շարունակվում է։ 

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

 

Լրահոս

Դիտել ավելին