Կարևոր իրադարձություններ

Արման Խաչատրյանն ազատման դիմում է ներկայացրել

07 Հուլիս, 2021 10:50
Արման Խաչատրյանն ազատման դիմում է ներկայացրել

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Զանգվածային լրատվության միջոցների հարգելի գործընկերներ, տեղեկացնեմ, որ այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին ազատման դիմում եմ ներկայացրել:

Բարձրագույն դատական խորհրդի, դատական իշխանության վերաբերյալ ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք ուղղել դատական իշխանության պաշտոնական կայքում՝ www.court.am-ում նշված էլեկտրոնային հասցեներով և հեռախոսահամարներով:
Սիրելի գործընկերներ, ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել բոլորիդ առողջ և կառուցողական համագործակցության համար:

Շնորհավորում եմ նաև մեր գեղեցկուհի գործընկերուհուն պետական ծառայության անցնելու կապակցությամբ: Լիլիթ Շաբոյան, բարի ծառայություն եմ մաղթում:

Հարգանքով՝ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ, Դատական ծառայության առաջին դասի խորհրդական Արման Խաչատրյան»։

 

Լրահոս

Դիտել ավելին