Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը հայտարարություն է տարածել

07 Հուլիս, 2021 10:20
Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը հայտարարություն է տարածել

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանի հայտարարությունը․

Հուլիսի 4-ին Civilnet.am-ում հրապարակվել է ռեպորտաժ «Քո գրպանից՝ Ավինյանի գրասենյակի ղեկավարի գրպանին» վերնագրով, որտեղ ներկայացվել է մանիպուլացված տեղեկատվություն: Նախ, ռեպորտաժի բովանդակությունը վերցված է բաց և հասանելի աղբյուրներից՝ իմ հայտարարագրից և ՀՀ ֆինանսների նախարարության «armeps.am» հարթակից, ուստի, որպես այդպիսին, որևէ բացահայտում իրենից չի ներկայացնում: Այնուհետև, ռեպորտաժում ներկայացված տվյալները մատուցված են աղճատված համատեքստում, ինչը էթիկապես, կարծում եմ, ճիշտ չէ՝ հաշվի առնելով նաև, որ ունկնդրի վրա ազդելու տպավորություն են թողնում:

Ավելին՝ ռեպորտաժը պատրաստելիս և հրապարակելիս դրա վերաբերյալ մեկնաբանություն չի հայցվել ինձնից, ինչը նյութն ամբողջությամբ դարձրել է միակողմանի և հարցին անծանոթ ունկնդրի մոտ այլ, մութ ենթադրությունների տեղիք տվող: Նշեմ, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, ապա ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ աշխատած ամբողջ ժամանակահատվածում (2018թ. հունիսի 6 – 2020թ. փետրվարի 2), «Ճաննախագիծ ինստիտուտ» և «Դոռզնակ» ՍՊԸ-ները որևէ պետական գնման գործընթացի չեն մասնակցել և պայմանագրեր չեն կնքել:

Եվ սա այն դեպքում, որ 2018թ. հունիսից առաջ բազմիցս մասնակցել են և հաղթել մրցույթներում: Ինչ վերաբերում է կոռուպցիայի և շահերի բախման մասին ռեպորտաժում հնչած և դրան հաջորդած ակնարկներին, ապա ոչ միայն իրավական, այլև քաղաքական առումով դրա մասին խոսք լինել չի կարող: Իսկ նշյալ ակնարկների հեղինակներին սենսացիաներ փնտրելու փոխարեն հորդորում եմ դիմել իրավապահ մարմիններին, եթե իսկապես հավատում են իրենց պնդումներին, այլ ոչ թե մարդկանց դիտավորյալ ապակողմնորոշելու միտում ունեն:

 

Լրահոս

Դիտել ավելին