Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488,5
    497,5

  • EUR

    576,5
    592,5

  • RUB

    6,63
    6,87

Կարևոր իրադարձություններ

 

«Հայաստան» դաշինքը մտադիր է իրեն հասանելիք պաշտոններին տեր կանգնել. «Իրավունք»

07 Հուլիս, 2021 08:24
«Հայաստան» դաշինքը մտադիր է իրեն հասանելիք պաշտոններին տեր կանգնել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Խորհրդարանական երկրորդ ուժին, օրենքի համաձայն, վերապահվում է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի, ինչ­պես նաև մշտական հանձնաժողովնե­րում երեք ղեկավարի պաշտոնները: Թե արդյոք մանդատները վերցնելու դեպ­քում «Հայաստան» դաշինքը կստանձնի իրեն հասանելիք պաշտոնները, հե­տաքրքրվեցինք «Հայաստան» դաշինքի երկրորդ համար, ՀՅԴ Հայաստանի ներ­կայացուցիչ Իշխան Սաղաթելյանից:

- Մենք կօգտվենք այդ հնարավորու­թյուններից, բայց ոչ ինչ-որ մեկին պաշ­տոնի բերելու համար: Կարծում ենք, որ սա լրացուցիչ խթան կհաղորդի մեր պայքարին:

- Պարոն Սաղաթելյան, մամուլում շրջանառվում էր, թե հնարավոր է, որ «Հայաստան» դաշինքից միայն ՀՅԴ-ականները վերցնեն մանդատները: Ի՞նչ կասեք այս մասին:

- Բացառվում է այդ տարբերակը: Մանդատներ վերցնել-չվերցնելու որո­շում կընդունի ամբողջ «Հայաստան» դաշինքը՝ ելնելով պայքարի հաջողու­թյան տրամաբանությունից: Եթե մենք գանք եզրակացության, որ վերցնելով այդ մանդատները՝ կընդլայնենք մեր պայքարը, ապա կգնանք այդ ճանա­պարհով: Հիմա հակված ենք այն բա­նին, որպեսզի գնանք խորհրդարան, բայց վերջնական որոշման մասին կհայ­տարարենք Սահմանադրական դատա­րանի վճռից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին