Կարևոր իրադարձություններ

Երևան-Երասխ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրով անցնող առվակը

07 Հուլիս, 2021 00:22
Երևան-Երասխ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրով անցնող առվակը

Հուլիսի 6-ին, ժամը 20։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 32-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «Samand» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ռ․, ծնված 1966 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրով անցնող առվակը․ տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին:

 

Լրահոս

Դիտել ավելին