Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի կողմից Վերին Շորժայում կազմակերպված պրովոկացիայի վրա որոշակիորեն ազդել են ՀԱՊԿ-ի կողմից հնչեցված որոշ հայտարարություններ. ԱԽ քարտուղար (տեսանյութ)

06 Հուլիս, 2021 23:36
Ադրբեջանի կողմից Վերին Շորժայում կազմակերպված պրովոկացիայի վրա որոշակիորեն ազդել են ՀԱՊԿ-ի կողմից հնչեցված որոշ հայտարարություններ. ԱԽ քարտուղար (տեսանյութ)

Ադրբեջանի կողմից Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքում կազմակերպված պրովոկացիայի վրա որոշակիորեն ազդել են ՀԱՊԿ-ի կողմից հնչեցված որոշ հայտարարություններ։ Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Պարոն Զասի տված հարցազրույցում մեր հիմնական անհանգստությունն այն էր, որ ոչ կառուցողական բնույթի հայտարարությունները խաղաղ հանգուցալուծման գործընթացի վրա կարող են բացասական ազդեցություն ունենալ, և նման հայտարարություններն Ադրբեջանին պրովոկացիայի դիմելու հիմքեր են տալիս»,- ասաց ԱԽ քարտուղարը։

Գրիգորյանը նաև հայտնել է, որ ՀԱՊԿ քարտուղարության այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկում: 

 

Լրահոս

Դիտել ավելին