Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Աշտարակի բնակիչը ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն

06 Հուլիս, 2021 23:00
Աշտարակի բնակիչը ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն

Աշտարակի քրեական հետախույզները օպերատիվ տվյալ էին ստացել, որ մի սպիտակ «Մերսեդեսում» ապօրինի զենք կա: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հուլիսի 2-ին, կեսգիշերն անց, մեքենան հայտնաբերվեց Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում: Վարորդի ներկայությամբ կատարվեց զննություն: Սրահից հայտնաբերվեց գործարանային համարով հրազեն, որը փաթեթավորվեց ու կնիքվեց:

«Մերսեդեսի» վարորդը, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Աշտարակի բաժին, իսկ մեքենան տեղափոխվեց հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Դիտել ավելին