Կարևոր իրադարձություններ

12 օր Մեղրիի ռուսական սահմանապահ զորամասում անցկացվելու են կրակային զորավարժություններ

06 Հուլիս, 2021 22:23
12 օր Մեղրիի ռուսական սահմանապահ զորամասում անցկացվելու են կրակային զորավարժություններ

Մեղրիի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ,

տեղեկացնում ենք, որ հուլիսի 7-ին, 8-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 15-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 27-ին և 28-ին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվելու են կրակային զորավարժություններ:

Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»:

 

Լրահոս

Դիտել ավելին