Կարևոր իրադարձություններ

ԼՂ-ում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է. ՌԴ ՊՆ

06 Հուլիս, 2021 22:08
ԼՂ-ում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է: Այս մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից:

«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել տարածքում: Դիտարկման քսանյոթ կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը: Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ տեղաշարժը»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին