Կարևոր իրադարձություններ

Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում բռնկված հրդեհը մարվել է․ սահմանվել է հերթապահություն

06 Հուլիս, 2021 21:25
Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում բռնկված հրդեհը մարվել է․ սահմանվել է հերթապահություն

Հուլիսի 6-ին, ժամը 13։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին, մարվել՝ 20։45-ին։ Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր․ սահմանվել է հերթապահություն։

 

Լրահոս

Դիտել ավելին