Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    498

  • EUR

    577
    593

  • RUB

    6,66
    6,9

Կարևոր իրադարձություններ

 

Վերականգնելով լսողությունը՝ ապրել լիարժեք կյանքով․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Սալբի Ագարակյանի և Ակիրա Իշիյամայի հետ

06 Հուլիս, 2021 20:13
Վերականգնելով լսողությունը՝ ապրել լիարժեք կյանքով․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Սալբի Ագարակյանի և Ակիրա Իշիյամայի հետ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի հիմնադիր-նախագահ Սալբի Ագարակյանի և Լոս Անջելեսի կալիֆոռնիական համալսարանի (UCLA) քիթ-կոկորդ-ականջաբան Ակիրա Իշիյամայի հետ: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

2004 թվականից ի վեր՝ յուրաքանչյուր տարի, Հայկական միջազգային բժշկական հիմնադրամը բժիշկ Ակիրա Իշիյամայի հետ համատեղ իրականացնում է վիրահատություններ լսողությունը կորցրած երեխաների շրջանում։ 

Միաժամանակ, 2020-2021 թվականների ընթացքում նախարարի հրամաններով փոխհատուցվել են 11 երեխայի վիրահատության և հետվիրահատական վերականգնողական բուժման ծախսերը: 

Նշենք, որ այս տարի ծրագրի մեջ ներառված են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ լսողությունը կորցրած զինվորներ, ովքեր ևս կվիրահատվեն և կստանան լսողական սարքերի իմպլանտներ։ 

Հանդիպման ժամանակ քննարկվել են ծրագրի իրականացման հետագա քայլերն ու բարելավման մանրամասները։

Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ այս ծրագիրը չափազանց կարևոր է, ուստի պետք է համատեղ ջանքեր գործադրել` վերջինիս հետագա բարելավման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև դիտարկել ծրագրի ֆինանսավորման պետական մասնակցության կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարները:  

Հիշեցնենք, որ 2007 թվականից Հայաստանում իրականացվում է նորածինների լսողության սկրինինգ, որի նպատակը վաղ հայտնաբերելն է լսողության խանգարումներով և ծանրալսությամբ երեխաներին` նրանց հետագա բուժումը հնարավորինս վաղ կազմակերպելու նպատակով: Հայկական միջազգային բժշկական հիմնադրամը` ի դեմս Սալբի Ագարակյանի, ծրագրի շրջանակներում տարիներ շարունակ աջակցում է հայտնաբերված 4-րդ աստիճակի սենսոնևրալ ծանրալսությամբ երեխաների բուժմանը` ականջի խխունջի պատվաստման միջոցով: 

Հարկ է նշել, որ բարեգործական միջոցների հաշվին ձեռք բերված թանկարժեք սարքի` ականջի խխունջի պատվաստի տեղադրումն իրականացվում է յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ից ժամանող UCLA համալսարանի օտովիրաբույժ պրոֆ. Ա.Իշիյամայի կողմից և «Էրեբունի» ԲԿ-ի բժշկական թիմի մասնակցությամբ: Մինչ օրս ծրագրի շրջանակներում վիրահատվել են 150-ից ավելի երեխաներ և մեծահասակներ, ինչը հնարավորություն է տվել նրանց վերականգնել լսողությունը, վաղ հասակում վիրահատություն կատարած երեխաների մոտ` զարգացնել խոսքը և ապրել հասարակության մեջ լիարժեք կյանքով` սովորել, աշխատել և այլն:

Լրահոս

Դիտել ավելին