Կարևոր իրադարձություններ

Դուդուկի տարածման գործում Ջիվան Գասպարյանի ահռելի ջանքը անգնահատելի ժառանգություն է. Հայկ Մարության

06 Հուլիս, 2021 19:45
Հեղինակ՝ Հայկ Մարության
Դուդուկի տարածման գործում Ջիվան Գասպարյանի ահռելի ջանքը անգնահատելի ժառանգություն է. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 

«Մեծ ցավով տեղեկացա Վարպետի երկրային կյանքի ավարտի մասին:

Լեգենդար երաժիշտ, Երևանի պատվավոր քաղաքացի Ջիվան Գասպարյանի ստեղծագործությունը, նրա ելևէջները դեռ շատ երկար կմնան մեզ հետ՝ թախիծի և ուրախության ժամերին, իսկ դուդուկի տարածման գործում նրա ահռելի ջանքը անգնահատելի ժառանգություն է՝ մեր ազգային երաժշտարվեստի զարգացման համար:

Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Վարպետ»:

 

Լրահոս

Դիտել ավելին