Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզում վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է

06 Հուլիս, 2021 19:22
Արմավիրի մարզում վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Այսօր՝ հուլիսի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 16:40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Սեդրակ Գասպարյանը իր վարած Nissan Sunny մակնիշի ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի վարչական տարածքում վրաերթի է  ենթարկել կին հետիոտնի:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է  քաղաքացիների հետ Opel Zafira  մակնիշի ավտոմեքենայով  վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վիրավորը մահացել է, որից հետո դեպքի մասին ահազանգել է ոստիկանության Արմավիրի բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին